Էկատերինե Տիկարաձեն, ով իր գերատեսչությունը ղեկավարում է արդյունավետորեն, կունենա լիարժեք աջակցություն. Իրակլի Ղարիբաշվիլի
Էկատերինե Տիկարաձեն, ով իր գերատեսչությունը ղեկավարում է արդյունավետորեն, կունենա լիարժեք աջակցություն. Իրակլի Ղարիբաշվիլի

Էկատերինե Տիկարաձեն, ով իր գերատեսչությունը ղեկավարում է արդյունավետորեն, կունենա լիարժեք աջակցություն, – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության նիստում, հայտարարել է վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին համավարակի դեմ պայքարի համար և նշել, որ նրանց աշխատանքը անձնուրաց է:

«Այսօր ամբողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս, որ առողջապահական ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի:Էկատերինե Տիկարաձեն, ով իր գերատեսչությունը ղեկավարում է արդյունավետորեն, կունենա լիարժեք աջակցություն: Նաև կարևոր առաջնահերթություն կլինի կանխարգելիչ բժշկության համակարգի ամրապնդումը: Մեր հիմնական խնդիրը պատվաստումն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր արժանի բժշկական անձնակազմին իրենց անձնուրաց աշխատանքի համար», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: