Էկատերինե Տիկարաձեն Իսրայելից ժամանած մասնագետների հետ զրուցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին
Էկատերինե Տիկարաձեն Իսրայելից ժամանած մասնագետների հետ զրուցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն և նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան հանդիպել են՝ Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնի հիմնադիր և «կովիդ 19»-ի հետազոտության ուղղությամբ ղեկավար, Նադիր Արբերի հետ:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են 2021 թվականին առողջապահության ոլորտում համագործակցության հարցերը, ապագա ծրագրերը և զրուցել են «կովիդ 19»-ը բուժող դեղամիջոցների մասին:

Իսրայելից ժամանած բժշկական ոլորտի ներկայացուցիչների հայտարարությամբ, հակակորոնավիրուսային դեղամիջոցը նախատեսված է միջինից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար: Ըստ բժշկական հետազոտողների, դեղը նորարարական միացություն է և այն հիմնված է հարստացված CD24 – էզոզոմների վրա:

«Կորոնավիրուսի դեմ դեղորայքի կապակցությամբ ցանկանում ենք, որ Վրաստանը, որպես մեր բարեկամ երկիր, լինի Իսրայելի գործընկերը: Դուք շատ լավ բժշկական անձնակազմ ունեք և մենք հավատում ենք, որ այդ համագործակցությունը շատ հաջող և արդյունավետ կլինի: «Կովիդ 19»-ի դեմ դեղամիջոցները կօգնեն շատ մարդկանց», – հայտարարել է Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնի հիմնադիր, Նադիր Արբերը:

Իսրայելից ժամանակ բժշկական ոլորտի ներկայացուցիչները այցելել են ակադեմիկոս Ն. Ղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկա (հանրապետական ​​հիվանդանոց) և ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոն:

«Բժշկական ոլորտի ներկայացուցիչները Իսրայելից ժամանծ հետազոտողներին հաջողություն են մաղթել հետագա գործունեության մեջ: Իսրայելից ժամանած մասնագետները իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության համակարգում իրականացրած և ընթացիկ բարեփոխումներին և հայտնել են պատրաստակամություն, էլ ավելի խորացնելու համագործակցությունը», – ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ: