Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ վրանային տիպի դաշտային հիվանդանոցներ բացել չի նախատեսվում
Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ վրանային տիպի դաշտային հիվանդանոցներ բացել չի նախատեսվում

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ վրանային տիպի դաշտային հիվանդանոցներ բացել չի նախատեսվում:

Ինչպես նշել է Տիկարաձեն, կարևոր է ստեղծել առավելագույն հարմարավետություն և առավելագույն անվտանգություն ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար:

«Դաշտային հիվանդանոցները վրանային չեն լինի, քանի որ կարևոր է ստեղծել առավելագույն հարմարավետություն և առավելագույն անվտանգություն ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար: Այսօր մենք ունենք որոշակի վայրեր, որոնք ավելի շատ համապատասխան են հիվանդանոցային հատվածին և, իհարկե, մենք նաև հստակ գիտենք, թե բարձր որակավորում ունեցող բժիշկների որ խմբերը կկարողանան կառավարել ավելի մեծ թվով հիվանդներ», – ասաց Տիկարաձեն: