Էկատերինե Տիկարաձեի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի միջև կայացել է առցանց հանդիպում
Էկատերինե Տիկարաձեի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի միջև կայացել է առցանց հանդիպում

Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի հետ: Հաշվի առնելով «կովիդ 19» համավարակը, հանդիպումն անց է կացվել առցանց ձևաչափով: Հանդիպման մասին տեղեկատվությունը տարածում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, նախարարը դիվանագետին մանրամասն բացատրել է այն ընթացակարգերը, թե ինչպես են ինքնամեկուսացված ընտրողները մասնակցել ընտրություններին:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ մասնակից կողմերի հետ խորհրդակցությունում ընդունված որոշումների համաձայն, սահմանվել է, ինչպես քվեարկության օրվա համավարակաբանական արձանագրությունը, այնպես էլ կորոնավիրուսի պատճառով ստացիոնար բուժհաստատություններում և մեկուսացման (կարանտին, ինքնամեկուսացում) մեջ գտնվող ընտրողների քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ կանոնակարգ, որը ապահովել է քաղաքացիների առողջության համար անվտանգ ընտրական միջավայր:

Խոսքը վերաբերել է նաև ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված սպասումներին և անվտանգության միջոցառումներին: Նախարարի կողմից կատարվել են գնահատականներ և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Առողջապահության նախարարը ամերիկացի դիվանագետին մանրամասն տեղեկացրել է համավարակային իրավիճակի մասին և նշել, որ առողջապահության նախարարությունն անընդհատ իրականացնում է անկողնային հիմնադրամի կենտրոնացում:

«Շատ հետաքրքիր առցանց հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք խոսել ենք ընտրությունների մասին: Քելլի Դեգնանը հավանություն է տվել առողջապահության նախարարության կողմից տրված հանձնարարականներին և նշել, որ ընտրություններն անցել են անվտանգ միջավայրում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկրորդ փուլին վերաբերող հարցեր: Առողջապահության նախարարությունն այս անգամ էլ կապահովի քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: