Էկատերինե Տիկարաձե. Շփման գծի մոտ բնակվող մարդկանց համար կարանտինի կանոնների հարցը կքննարկվի վաղը
Էկատերինե Տիկարաձե. Շփման գծի մոտ բնակվող մարդկանց համար կարանտինի կանոնների հարցը կքննարկվի վաղը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, բոլոր պատվաստանյութերը, որոնք կներկրվեն Վրաստան, ընտրովի հիմունքներով հասանելի կլինեն օկուպացված տարածքներում բնակվող քաղաքացիների համար:

«Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում գտնվող մեր քաղաքացիներին, ապա ինչպես գիտեք, մենք նրանց համար հասանելի ենք դարձրել պատվաստումների գործընթացը, և, իհարկե, բոլոր պատվաստանյութերը, որոնք կմտնեն Վրաստան, նրանց համար հասանելի կլինեն ընտրովի հիմունքներով», – ասաց Էկատերինե Տիկարաձեն:

Լրագրողի հարցին. «Շփման գծի մոտ ապրող մարդիկ դեռ չեն կարող անցնել Վրաստանի տարածք առանց կարանտինի: Նախատեսվու՞մ է չեղարկել 5-օրյա կարանտինը»- Տիկարաձեն ասաց, որ վաղը այդ հարցը կքննարկվի խորհրդի նիստին, և որոշման մասին կտեղեկացվի հանրությունը:

«Առողջապահության նախարարությունում մենք խոսեցինք կարանտինի մասին: Մենք ունենք որոշակի ուրվագիծ, որը վաղը կքննարկվի խորհրդում, և համատեղ որոշում կկայացնենք հաջորդ քայլերի վերաբերյալ, այդ մասին ձեզ կտեղեկացնենք վաղը», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: