Էկատերինե Տիկարաձե. Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նախատեսված ժամանակ
Էկատերինե Տիկարաձե. Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նախատեսված ժամանակ

Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նախատեսված ժամանակ, – լրագրողներին ասաց Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նա ասաց, որ կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը տարբերվում է ըստ տարածաշրջանների:

«Դրականության ցուցանիշը տարբեր է ըստ տարածաշրջանների, սակայն ինտենսիվ աշխատանք է տարվում կրթության նախարարության հետ: Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նշանակված ժամանակ», – ասել է Տիկարաձեն:

Ցանկանում ենք հիշեցնել, որ դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը սեպտեմբերի 15-ից շարունակվում է հեռակա կարգով: Հեռավար ուսուցումը կանցկացվի մինչև հոկտեմբերի 4-ը: Բացի այդ, հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում դասերը կվերսկսվեն միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակման մակարդակը կլինի չորս տոկոսից պակաս: Հոկտեմբերի 4-ից դասարաններում ուսուցման վերսկսման դեպքում ծնողները կկարողանան ընտրել՝ կցանկանա՞ն կրկին շարունակել հեռակա ուսուցումը:հաս