Էկատերինե Տիկարաձե. Կովիդ-հյուրանոցներում դեռ բավարար տեղեր կան վարակվածներին ընդունելու համար
Էկատերինե Տիկարաձե. Կովիդ-հյուրանոցներում դեռ բավարար տեղեր կան վարակվածներին ընդունելու համար

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, կովիդ-հյուրանոցներում դեռ բավարար տեղեր կան վարակվածներին ընդունելու համար:

Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, ակտիվորեն աշխատում են զբոսաշրջության դեպարտամենտի հետ, և նրանք հնարավորինս մոբիլիզացնում են հյուրանոցային համարները:

«Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա մենք ակտիվորեն աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության, մասնավորապես, զբոսաշրջության վարչության հետ, եւ նրանք հնարավորինս մոբիլիզացնում են հյուրանոցային համարները: Այս փուլում մենք բավականաչափ սենյակներ ունենք հյուրանոցներում, այնուամենայնիվ, նրանց կողմից լրացուցիչ աշխատանքներ են կատարվում որպես հանձնարարություն», – ասել է Տիկարաձեն: