Էկատերինե Տիկարաձե. Ամրագրված քանակից բացի, ընդհանուր հասանելի կունենանք ևս 600 000 դոզա «Sinopharm»
Էկատերինե Տիկարաձե. Ամրագրված քանակից բացի, ընդհանուր հասանելի կունենանք ևս 600 000 դոզա «Sinopharm»

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, բացի «Սինոֆարմ» պատվաստանյութի քանակից, որն արդեն իսկ ամրագրվել է քաղաքացիների կողմից, հասանելի կլինի պատվաստանյութի լրացուցիչ 600 000 դեղաչափ:

Նախարարի խոսքով, հունիսին նախատեսվում է ստանալ «Սինոֆարմի» 250 000 դոզա:

«Իհարկե, կլինեն լրացուցիչ դոզաներ, մենք արդեն ունենք լրացուցիչ 100 000 դոզայի հասանելիություն, հունիսին ակնկալում ենք լրացուցիչ 250 000 դոզաներ, բայց բանակցություններ են տարվում լրացուցիչ 250 000 դեղաչափի համար: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ, բացի այն քանակից, որն այսօր արդեն ամբողջությամբ ամրագրված է, մենք կստանանք «Սինոֆարմի» ևս 600 000 դոզան», – «Ռուսթավի 2»-ի եթերում ասաց Էկատերինե Տիկարաձեն: