Էկատերինե Դգեբուաձե. 2021 թվականի հունվարից ուսուցիչների աշխատավարձի հավելավճարը կբարձրանա 100 լարիով
Էկատերինե Դգեբուաձե. 2021 թվականի հունվարից ուսուցիչների աշխատավարձի հավելավճարը կբարձրանա 100 լարիով

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն մեկնաբանություն է արել նախարարության 2021 թվականի բյուջեում ուսուցիչների աշխատավարձի հավելավճարի բարձրացման հետ կապված:

«Չնայած տնտեսական մարտահրավերներին, առկա համավարակի պայմաններում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր առաջնահերթությունը մեր քաղաքացիների բարօրության մասին հոգալը և որակյալ կրթության ապահովումն է: Համապատասխանաբար, Վրաստանի կառավարության որոշումը, որը նկատի ունի կրթության և գիտության գլխավոր առաջնահերթություն հայտարարելը և բյուջեի ամենամյա բարձրացում՝ մնում է ուժի մեջ:

2021 թվականի բյուջեում արդեն հաշվի է առնված, որ հաջորդ տարվա հունվարից լիարժեք ծանրաբեռնվածություն (15 ժամ) ունեցող ղեկավարի, առաջատար և մենտոր ուսուցչի աշխատավարձի հավելավճարը կբարձրանա 100 լարիով»,- հայտարարել է Էկատերինե Դգեբուաձեն: