Էկա Գիգաուրին և Իրմա Պավլիաշվիլին հրաժարվել են հետաքննությանը կարևոր լրատվության փոխանցումից. Դատախազություն
Էկա Գիգաուրին և Իրմա Պավլիաշվիլին հրաժարվել են հետաքննությանը կարևոր լրատվության փոխանցումից. Դատախազություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը «միջազգային թափանցիկություն Վրաստան» կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրիի և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» գործադիր տնօրեն Իրմա Պավլիաշվիլիի հարցաքննման մասին տարածում է պաշտոնական լրատվություն:

Ինչպես նշում է գլխավոր հետաքննչական ծառայությունը, Էկա Գիգաուրին և Իրմա Պավլիաշվիլին հրաժարվել են հետաքննությանը կարևոր լրատվության փոխանցումից:

«Վրաստանի գլխավոր դատախազությունում, կեղծ անձը հաստատող վկայականների հնարավոր պատրաստման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննության են կանչվել «միջազգային թափանցիկություն Վրաստան» կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրին և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» գործադիր տնօրեն Իրմա Պավլիաշվիլին:

Ամբողջական հետաքննության ապահովման համար, վկաներին ներկայացրել ենք հարցեր, նրանց կողմից տարածված լրատվության կապակցությամբ, այդ թվում պետական ծառայությունների զարգացման գործակալությունում աշխատող այն մարդկանց մասին, որոնք ոչ կառավարական կազմակերպություններին լրատվություն են փոխանցել, գործակալությունում հնարավոր կեղծ անձը հաստատող վկայականների պատրաստման մասին»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:

Դատախազությունում հայտարարում են, որ ի վնաս հետաքննությանը Էկա Գիգաուրին հրաժարվել է լրատվության աղբյուրի անվանումից: Դրանից հետո Էկա Գիգաուրիին պարզաբանել են, որ հետաքննչական ծառայությունը պատրաստ է ապահովել այդ անձի անվտանգությունը: Չնայած դրան, Էկա Գիգաուրին կրկին հրաժարվել է աղբյուրի անվանումից: դատախազության լրատվությամբ, Էկա Գիգաուրին զրուցել է միայն այն մասին, որը հայտնի է դարձել հասարակության համար: Նույնպիսի պատասխան է տվել նաև «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» գործադիր տնօրեն Իրմա Պավլիաշվիլին:

 

Թողնել մեկնաբանություն