Ըստ Թենգիզ Ցերցվաձեի, կորոնավիրուսի արագ թեստը, որին պատասխանի համար անհրաժեշտ է 15-30 րոպե, Վրաստանում կլինի մինչև շաբաթվա վերջ
Ըստ Թենգիզ Ցերցվաձեի, կորոնավիրուսի արագ թեստը, որին պատասխանի համար անհրաժեշտ է 15-30 րոպե, Վրաստանում կլինի մինչև շաբաթվա վերջ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերտցվաձեն ասում է, որ կորոնավիրուաի արագ թեստերը, որոնց պատասխանի համար անհրաժեշտ է 15-30 րոպե, առաջիկա օրերին կհասնեն Վրաստան:

Ըստ նրա, նախարարությունում կայացած հանդիպման ժաանակ, մոտավոր ժամկետը անվանվել է մարտի 28-29-ը:

«Մեզ մոտ փորձերը կատարվում են այսպես կոչված ոսկյա չափանիշով: Բոլորից ճշգրիտ, սակայն միևնույն ժամանակ բավականին բարդ մեթոդ է, այսպես կոչված պոլիմերային շղթայական ռեակցիայի մեթոդը, որը ճշգրիտ է, բայց աշխատատար է և հնարավոր չէ այն օգտագործել զանգվածաբար: Երեկ լսել եք, որ Վրաստանը Չինաստանից օգնության տեսքով ստացել է արագ թեստերը, որոնք անմիջապես ուղարկվել են Մառնեուլի: Այդ թեստերը պատասխան են տալիս մեկ ու կես ժամվա ընթացքում, սակայն դրանք այն արագ թեստերը չէին, որի մասին մենք խոսում էինք: Այդ արագ թեստերի պատասխանը հնարավոր է ստանալ 15 րոպեից կեզ ժամվա ընթացքում և այն չի պահանջում հատուկ սարքավորում: Այս պահին Վրաստանում նման արագ թեստեր չկան, սակայն օր օրի սպասում ենք: Այսօր մենք նախարարությունում հանդիպում ունեցանք, որտեղ ասվեց, որ այդ թեստերը հավանաբար Վրաստան կհասնեն շաբաթ կամ կիրակի օրը, – ասել է Թենգիզ Ցերցվաձեն: