Ըստ ՆԳՆ-ի, յոթ ցուցարարներ վարչական կարգով բերման են ենթարկվել խորհրդարանի դիմացից
Ըստ ՆԳՆ-ի, յոթ ցուցարարներ վարչական կարգով բերման են ենթարկվել խորհրդարանի դիմացից

Խորհրդարանի մոտ ցույցին իրավապահները վարչական կարգով բերման են ենթարկել մի քանի մարդու:

ՆԳՆ-ում հայտարարում են, որ Վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածով, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով ձերբակալվել է 7 անձ:

Խորհրդարանի մոտ ցույցին պարբերաբար լարվում է իրավիճակը: Ցույցի մասնակիցները մի քանի անգամ փորձել են փակել ճանապարհը, որի հնարավորությունը նրանց ոստիկանությունը չի տվել:

Խորհրդարանի մուտքերի մոտ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներն առավոտից անցկացնում են ցույց: