Ընտրություններն անց են կացվելու խաղաղ, ժողովրդավարական միջավայրում, համավարակը դրան չի խանգարի
Ընտրություններն անց են կացվելու խաղաղ, ժողովրդավարական միջավայրում, համավարակը դրան չի խանգարի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարության նպատակն է, որ ընտրություններն անց կացվեն խաղաղ, ժողովրդավարական միջավայրում և այդպես էլ կլինի:

Նրա խոսքով, համավարակը չի կարող խանգարել ընտրություններին: Գիորգի Գախարիան մեկ անգամ ևս նշել է, որ վարակման դեպքերի աճ սպասվում էր և կոչ է արել բնակչությանը պահպանել կանոնները:

«Ես ինչպես գնահատեմ ընդդիմության շանսերը, դա ամենևին էլ իմ գործը չէ: Ինչպես գիտեք, ընտրություններն անց են կացվելու բոլորովին նոր, ավելի ժողովրդավարական սկզբունքով: Հետևաբար, մեր հիմնական նպատակն է ընտրություններն անց կացնել հանգիստ, խաղաղ, ժողովրդավարական, բաց, թափանցիկ միջավայրում և այդպես էլ  կլինի:

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, համավարակը չի խանգարի ընտրություններին: Ինչպես գիտեք, մենք միշտ ասում էինք, որ կլինի երկրորդ ալիքը, և սա նորություն չէր, մենք միշտ ասում էինք, որ պետք է պահպանել պարզ կանոնները: Ժամանակակից զարգացած աշխարհում ոչ ոք դեռ չի հորինել, դիմակ կրելուց, սոցիալական հեռավարություն պահպանելուց և հիգիենայի նորմերի պահպանումից ավելի լավ միջոց, կորոնավիրուսը կանխելու դեմ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: