Ընտրողների համակենտրոնացումը և ընտրատեղամասից դուրս քարոզը օրենքով թույլատրված գործողություն է. Թամար Չուգոշվիլի
Ընտրողների համակենտրոնացումը և ընտրատեղամասից դուրս քարոզը օրենքով թույլատրված գործողություն է. Թամար Չուգոշվիլի

Ձայնի գաղտնիությունը երկրում առավելագույնս պաշտպանված է, որը ապահովում է պաշտպանված ընտրատեղամասը, որտեղ տեղի է ունենում կամքի արտահայտումը, դրան ոչ մեկ չի միջամտելու,-այս մասին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարել է «վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է Չուգոշվիլին, երկու քաղաքական կուսակցությունը իր ընտրողների համակենտրոնացումը իրականացնում է օրենքի սահմաններում և այստեղ անօրինականություն չկա:

«Կուսակցության կոորդինատորները չունեն ընտրողների անձնական տվյալները, որոնք սահմանափակված են օրենքով: Ինչ վերաբերում է ընտրողների համակենտրոնացմանը, այս գործողությունը անօրինականություն չէ: Ձայնի գաղտնիությունը երկրում առավելագույնս պաշտպանված է, որը ապահովում է պաշտպանված ընտրատեղամասը, որտեղ տեղի է ունենում կամքի արտահայտումը, դրան ոչ մեկ չի միջամտելու: Իսկ ինչ վերաբերում է կոչը ընտրողներին, ապա այստեղ նույնպես չեմ տեսնում անօրեն գործողություն»,-հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Նրա խոսքերով, ընտրողների համակենտրոնացումը և ընտրատեղամասից դուրս քարոզը օրենքով թույլտված գործողություն է:

«Մեր օրենսգրքում միակ գրառումն է քարոզի արգելման վերաբերյալ և այն կապված է ընտրատեղամասում քարոզին: Այլ սահմանափակումներ քարոզի հետ կապված չկան, ինչպես նաև չի սահմանափակվում ընտրողների համակենտրոնացումը: Կարևորն այն է, որ ընտրողը մտնի ընտրատեղամաս և իր ձայնը պաշտպանված լինի այնտեղ»,-ասել է Չուգոշվիլին: