Ընտրատարածքային հանձնաժողովներն այսօր կամփոփեն հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները
Ընտրատարածքային հանձնաժողովներն այսօր կամփոփեն հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները

Ընտրատարածքային հանձնաժողովներն այսօր կամփոփեն հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները, – ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին:

Ինչպես նշեց Նաթիա Իոսելիանին, ամփոփիչ նիստերը կսկսվեն ժամը 12:00-ին:

«Մենք դիմում ենք ընտրական գործընթացում ներգրավված կողմերին, քաղաքական կուսակցությունների, դիտորդական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` նպաստելու այս գործընթացի կառուցողական և հանգիստ միջավայրում անցկացմանը, որպեսզի ընտրատարածքային հանձնաժողովները համապատասխան ընթացակարգերն իրականացնեն ընտրական օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ: Ցանկանում ենք հիշեցնել, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացված բողոքների քննարկումն ավարտվել է բոլոր ատյաններում, ուստի յուրաքանչյուր հանձնաժողովում արդյունքները կամփոփվեն՝ հաշվի առնելով դատարանների որոշումները: Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 20:00-ին ԿԸՀ-ում տեղի կունենա նիստ, որտեղ հանձնաժողովը կամփոփի Թբիլիսիի ավագանու համամասնական և Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների արդյունքները», – ասաց Իոսելիանին: