Ընտրական վարչակազմը ապահովելու է ձայների հաշվվման գործընթացի թափանցիկությունը. ԿԸՀ
Ընտրական վարչակազմը ապահովելու է ձայների հաշվվման գործընթացի թափանցիկությունը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) լրատվությամբ, բոլոր ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին, օրենքի համաձայն:

Շրջանային ընտրական հանձնաժողովներում ընթանում է ձայների հաշվվման գործընթացը:

Ընտրական վարչակազմը մեկ անգամ ևս կոչ է անում ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին, աջակցեն գործընթացին, որ հանձնաժողովի անդամներին հնարավորություն տրվի հաշվել ձայները և չխափանվի ձայների հաշվվման գործընթացը: