Ընտրական օրենսգրքում և քաղաքական կուսակցությունների մասին օրենքում կմտցվեն մասշտաբային փոփոխություններ. Իրակլի Կոբախիձե
Ընտրական օրենսգրքում և քաղաքական կուսակցությունների մասին օրենքում կմտցվեն մասշտաբային փոփոխություններ. Իրակլի Կոբախիձե

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հիմնական քննարկվելիք հարցը ընտրական օրենսդրությունում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների կարգավորող օրենսդրությունում մտցվելիք փոփոխություններն էին,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանը պատրաստ է, որ ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պատկերի մինչև տարվա վերջ:

«Այսօրվա հանդիպումով սկսվել են համապատասխան քննարկումներ և մենք մինչև տարեվերջ կկարողանանք հաշվի առնել բոլոր հանձնարարականները, որոնք ԵԱՀԿ-ում են: Բոլոր հանձնարարականները մանրամասն քննարկել ենք այսօրվա հանդիպմանը:  Կան հանձնարարականներ, որոնք կապված են ազատ ընտրության սկզբունքի հետ: Օրինակ, հարցերից մեկը, որը պարտադիր քննարկվելու է, պարագծի հարցը: Հնարավոր է սահմանվի շառավիղ, որտեղ անթույլատրելի է քարոզչությամբ զբաղվողնեի և այլ աջակիցների ներկայությունը: Կարևոր փոփոխություններ են լինելու կուսակցությունների ֆինանսավորման և անվճար եթերաժամանակի բաշխման առնչությամբ: Բավականին լայնամասշտաբ փոփոխությունները կարտացոլվեն ինչպես ընտրական օրենսգրքում, այնպես էլ քաղաքական կուսակցությունների մասին օրենքում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: