Ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները առաջին ընթերցմամբ քննարկելու են այսօր
Ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները առաջին ընթերցմամբ քննարկելու են այսօր

Ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները առաջին ընթերցմամբ քննարկելու են այսօր, հունիսի 21-ին, արտահերթ նիստի ընթացքում: Փոփոխությունների հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 113 պատգամավորի աջակցություն:

Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:

Փոփոխություններով կսահմանվի, որ համամասնական ընտրությունները անց են կացվելու մեկ տոկոսանոց պատնեշի պայմաններում և ընտրական միավորումների պատնեշը կսահմանվի մեկ տոկոսով և միավորում մտնող կուսակցությունների արտադրյալով:

Նախագծով, չբախշված մանդատները, նմանի առկայության դեպքում, հավասարապես բաժանվելու է ամենից շատ տեղ ունեցող կուսակցության և ընտրական միավորման վրա: Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված փականը:

Միևնույն ժամանակ, պետք է բացառվի 40 տոկոսից պակաս աջակցություն ստացող կուսակցության կամ ընտրական միավորման կողմից, խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերելը և կառավարության անկախ ձևավորելը:

Օրինագիծը սահմանում է 30 մանդատից բաղկացած մեծամասնական ընտրատարածքի սահմաններն այժմ գործող վարչական սահմաները հաշվի առնելով: Նախագծի համաձայն, 2020 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի կուսակցությունը, որի աջակցությունը հաստատված կլինի 5000 ընտրողից ոչ պակաս ստորագրությամբ:

Բացի այդ, ըստ փոփոխության, 5000 ստորագրություն ներկայացնելու պարտականությունից ազատվում են բոլոր որակավորված կուսակցությունները, բոլոր կուսակցությունները, որոնք անկախ կամ բլոկով մասնակցում էին խորհրդարանի կամ տեղի ինքնակառավարման վերջին ընտրություններին և համամասնական կարգով ստացել են առնվազն 15 000 ձայն:

Օրինագծով նաև սահմանվում է այն, որ մինչև 2024 թվականի, արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը:

Իշխող թիմում ասում են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ ձայներն ունեն: Խորհրդարանական մեծամասնության լիդեր, Մամուկա Մդինարաձեի խոսքով, իշխող թիմից փոփոխություններին աջակցելու է 92 պատգամավոր:

Բացի այդ, երեկ հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ «Եվրոպական Վրաստանը» փոխում է իր որոշումը և աջակցելու է սահմանադրական փոփոխություններին:

Թողնել մեկնաբանություն