Ընտրական գործընթացն ընթանում է չլսված բռնության և ֆիզիկական առճակատման ֆոնին, այս ամենը թող չվախեցնի ձեզ, եկեք ընտրություններին. Գիորգի Վաշաձե
Ընտրական գործընթացն ընթանում է չլսված բռնության և ֆիզիկական առճակատման ֆոնին, այս ամենը թող չվախեցնի ձեզ, եկեք ընտրություններին. Գիորգի Վաշաձե

Ընտրական գործընթացն ընթանում է չլսված բռնության և չլսված ֆիզիկական առճակատման ֆոնին: Կաշառակերություն, հակասություններ և զոնդեր բրիգադներ, սա է այն իրականությունը, որն այժմ տեղի է ունենում ընտրություններում,- այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեն:

Գիորգի Վաշաձեն ընտրողներին կոչ է արել ակտիվ լինել և արտահայտել սեփական դիրքորոշումը:

«Կարևոր է, որ ընտրողները որոշեն, Վրաստանի քաղաքացիները որոշեն, թե ով է հաղթելու ընտրություններում, և ոչ թե բռնարարները, զոնդեր բրիգադները և քրեականները, ոչ գումարը և կաշառքը, որոնք տեղ են գտել ընտրություններին: Բոլոր հաղորդագրությունների համաձայն, ընդդիմությունը հաղթում է ընտրություններում և դա կհաստատվի ընտրական օրվա վերջում: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, չվախենաք, նրանք դա հատուկ են անում, եկեք ընտրությունների», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն: