Ընթանում ենք մոտավոր այն կանխատեսումներով, որը սահմանված էր մեր սցենարներից մեկով, դեռևս Վրաստանում վարակի պայթյուն չի գրանցվում. Ամիրան Գամղրելիձե
Ընթանում ենք մոտավոր այն կանխատեսումներով, որը սահմանված էր մեր սցենարներից մեկով, դեռևս Վրաստանում վարակի պայթյուն չի գրանցվում. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում ներկայումս գրանցված է կորոնավիրուսի 54 դեպք:

«Մենք գիտենք բոլորի ծագումը, վերահսկում ենք համավարակի կապերը, իրականացվում է խորը ուսումնասիրություն, հատկապես վերջին հինգ դեպքերինը, որոնք հաստատվել են լուսաբացին: Այստեղից երեքը հաստատվել է Լուգարի լաբորատորիայի կողմից, մեկը Բաթումիում, իսկ մեկը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է երեք մարդ:

«Դուք գիտեք, որ Վրաստանում երեք հիվանդ արդեն բուժվել է: Մեկը ապաքինվել էր օրեր առաջ, իսկ մնացած երկուսը վերջին 24 ժամվա ընթացքում: Նրանք բուժվել են, սակայն բոլորը պետք է երկու շաբաթվա ընթացքում լինեն ինքնամեկուսացման ռեժիմում»,- հայտարարել է  Գամղրելիձեն:

Բացի այդ, Գամղրելիձեի խոսքով, այսօրվա դրությամբ 2 712 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 2 683-ը ինքնամեկուսացման մեջ:

Գամղրելիձեի հայտարարությամբ, այս պահին Վրաստանում վարակի պայթյուն չի գրանցվում: