Ընթանում է առաջին վրացական հրշեջ-փրկարարական մեքենայի հավաքումը (վիդեո)

Ընթանում է առաջին վրացական հրշեջ-փրկարարական մեքենայի հավաքումը: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, «DELTA» գիտատեխնիկական կենտրոնի և ավստրիական «ROSENBAUER» ընկերության համատեղ նախագիծը ենթադրում է բազմաֆունկցիոնալ մեքենայի ստեղծում:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Վրաստանում հավաքված հրշեջ-փրկարարական մեքենան թեստավորում կանցնի Ավստրիայում, «ROSENBAUER»-ի բազայում, որից հետո «DELTA»-ն կսկսի ավտոմեքենաների սերիական արտադրությունը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարտի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին հույս է հայտնում, որ առաջին վրացական հրշեջ-փրկարարական մեքենան Վրաստանի քաղաքներում կհայտնվի հաջորդ տարվանից:

«2019 թվականին շրջաններում, մեր մունիցիպալիտետներում կունենանք այս հրշեջ-փրկարարական մեքենաները և կսկսվի խորհրդային տեխնիկային փոխարինման մասշտաբային և երկարաժամկետ նախագիծը»,- հայտարարել է Շալվա Խուցիշվիլին:

«DELTA» գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուաշվիլու խոսքով, Վրաստանում հավաքված առաջին հրշեջ-փրկարարական մեքենան լիովին բավարարելու է միջազգային չափանիշները:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, «DELTA» գիտատեխնիկական կենտրոնի և ավստրիական «ROSENBAUER» ընկերության միջև պայմանագիրը կնքվել էր 2018 թվականի ապրիլին, Ավստրիայի մայրաքաղաքում: