Ընթացիկ տարվա մայիսի 2-ի տվյալներով, հայրենիք է վերադարձել Վրաստանի 9396 քաղաքացի
Ընթացիկ տարվա մայիսի 2-ի տվյալներով, հայրենիք է վերադարձել Վրաստանի 9396 քաղաքացի

Ընթացիկ տարվա մայիսի 2-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել Վրաստանի 18 306 քաղաքացու, իսկ հայրենիք կառավարության աջակցությամբ և համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթներով վերադարձել է  9 396 քաղաքացի: Այս մասին լրատվությունը հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներո, Վրաստանի քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձի շրջանակներում այսօր կատարվել է՝ Վիեննա-Թբիլիսի չվերթը, որով հայրենիք է վերադարձել Վրաստանի 109 քաղաքացի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում ամեն օր թարմացվում է լրատվությունը, արտերկրում բնակվող վրաց քաղաքացիներին Կովիդ 19-ի տարածման պայմաններում ցուցաբերվող օգնության մասին:

Այս տվյալները պարունակում են երկու տեսակի տեղեկատվություն, կոնկրետ՝ հայրենիք վերադառնալուց առաջ արտերկրում գտնվող քաղաքացիների խնամքը և նրանց փուլ առ փուլ վերադարձի վիճակագրությունը:

Քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձի արդյունավետ կազմակերպման և նրանց տեղում օգնելու նպատակով, քաղաքացին պետք է լրացնի հատուկ թվային ձև, որը տեղադրված է նախարարության և վրացական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների կայքերում:

Մոտ ժամանակներս, համակարգող խորհրդի կողմից սահմանված են հետևյալ չվերթները. Մայիսի 5-ին ՝ Աթենք-Թբիլիսի, մայիսի 7-ին՝ Ամստերդամ-Թբիլիսի, մայիսի 9-ին՝ Բեռլին-Թբիլիսի: բացի այդ, մայիսի 6-ին Վրաստանի քաղաքացիները կվերադառնան Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: