Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին, Վրաստանից արտահանվել է 219,5 հազար շիշ ճաճա
Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին, Վրաստանից արտահանվել է 219,5 հազար շիշ ճաճա

Վրաստանից, ընթացիկ հունվար-հուլիսին աշխարհի 24 երկրներ արտահանվել է 219,5 հազար շիշ (0,5) ճաճա (վրացական թունդ ալկոհոլային ըմպելիք), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճը կազմել է 114 տոկոս: Նշված տվյալները տարածում է Գինու ազգային գործակալությունը:

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, հաշվետու ժամանակաշրջանում արտահանվել է 638,5 հազար դոլլար արժողությամբ ճաճա, որը 126 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է գինուն, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Վրաստանից աշխարհի 50 երկրներ արտահանվել է 45,4 մլն շիշ գինի (0,75լ) – 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 19 տոկոսով:

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, ընդհանուր, գինու, ճաճայի, բրենդային սպիրտի և լցնովի բրենդի արտահանումից ստացված եկամուտը տարվա առաջին կեսին կազմել են 173,3 դոլլար, որը 21 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: