Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանի հիման վրա
Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանի հիման վրա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստանի օդային սահմանով՝ 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական պատասխանի հիման վրա:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն, «PCR» թեստի բացասական պատասխանի հիման վրա Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիները օդային սահմանով իրավունք կունենան մուտք գործել Վրաստան:

Սույն կանոնակարգը տարածվում է նաև այն այցելուների վրա, ովքեր հանդիսանում են ԵՄ անդամ պետությունների, Միացյալ Նահանգների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիներ կամ բնակիչներ:

Այս երկրներից Վրաստան մուտք գործելու դեպքում, այդ թվում` տարանցիկ ճանապարհով, քաղաքացի կամ ռեզիդենտ այցելուները պետք է 72 ժամ վավերություն ունեցող PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը պետք է անցնեն պարտադիր «PCR» թեստավորում: