Ընդիմությանն եմ վերադարձնում կտրված շղթան և կողպեքը, որը պատկերում է նրանց արժեքները. Արչիլ Թալակվաձե
Ընդիմությանն եմ վերադարձնում կտրված շղթան և կողպեքը, որը պատկերում է նրանց արժեքները. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն խորհրդարանի բյուրոյի նիստում խորհրդանշորեն ընդիմությանն է վերադարձրել կողպեքը:

Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, կողպեքը խորհրդանիշ է, որն արտահայտում է ընդդիմության մոտեցումները և արժեքները քաղաքացիների և պետության նկատմամբ:

«Խորհրդարանական ընդդիմության մի մասը ուղիղ եթերում կողպեք է դրել խորհրդարանի դարպասների վրա: Ցանկանում եմ հիշեցնել  հանրությանը, թե ովքեր են այդ մարդիկ, նրանք այն մարդիկ են, ովքեր ժամանակին կողպեք են դրել մարդու իրավունքների վրա, կողպեք են դրել մամուլի վրա, մասնավոր սեփականության, ինստիտուտների, երկրի ազատության գաղափարի վրա: Նրանք այս ամենը թարգմանում էին և հասարակությանը համոզում, որ դա ազատություն է և ժողովրդավարություն: Այսօր նրանք փորձում էին կողպեք դնել խորհրդարանի վրա: Հետևաբար, ընդիմությանն եմ վերադարձնում կտրված շղթան և կողպեքը, որը պատկերում է նրանց արժեքները: Նրանք պետք է պահեն այս կողպեքը և հիշեն, որ երբեք չեն կարողանա կողպեք դնել քաղաքացիների իրավունքների վրա»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Թողնել մեկնաբանություն