Ընդիմությանը խորհուրդ եմ տալիս, դադարեցնեն սպեկուլացիաները և կատարեն ստանձնած պարտավորությունները. Իրակլի Կոբախիձե
Ընդիմությանը խորհուրդ եմ տալիս, դադարեցնեն սպեկուլացիաները և կատարեն ստանձնած պարտավորությունները. Իրակլի Կոբախիձե

Արտակարգ դրությունը կվերացվի մայիսի 22-ին, ինչը նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումը կշարունակվի,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների իրագործմանը անհրաժեշտ կլինի մոտ մեկ ամիս, համապատասխանաբար, մինչև հունիսի 29-ը հնարավոր կլինի սահմանադրական փոփոխությունները ընդունել երեք ընթերցմամբ:

«Այս ամենին հավանաբար անհրաժեշտ կլինի մեկ ամիս: Կոնկրետ, մենք կարող ենք հունիսի 21-ի համար սահմանադրական փոփոխությունները ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ հունիսի 29-ին կարող ենք սահմանադրական փոփոխությունները ընդունել երեք ընթերցմամբ: Ըստ այդմ, քաղաքական կուսակցությունների միջև համաձայնագրով նախատեսված մեր պարտավորությունը ամբողջությամբ կկատարվի մինչև հունիսի վերջը: Ինչ վերաբերում է ընդդիմության դիրքորոշմանը, մեղմ ասած, դա անպատասխանատու է և համաձայնագրի կոպիտ խախտում: Բնականաբար, այդ գործողությունը արդարացում չունի, և ես նրանց խորհուրդ եմ տալիս զերծ մնալ սպեկուլացիաներից և կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: