Ընդիմության լիդերների հետ հանդիպման ժամանակ նշել ենք, որ նրանց գործողությունները պետք է մնան օրենքի շրջանակներում.  Անտոնիո Բարտոլի
Ընդիմության լիդերների հետ հանդիպման ժամանակ նշել ենք, որ նրանց գործողությունները պետք է մնան օրենքի շրջանակներում. Անտոնիո Բարտոլի

Մենք չենք հուշում Վրաստանի քաղաքական ուժերին, թե որ ընտրական համակարգն է ավելի լավ երկրի համար: Սա ինքնիշխան ընտրություն է,- այս մասին Վրաստանում Իտալիայի դեսպան, Անտոնիո Էնրիկո Բարտոլին հայտարարել է ընդիմության հետ հանդիպումից հետո:

Ինչպես հայտարարել է դեսպանը, հանդիպման ժամանակ ասվել է, որ ընդդիմության գործողությունները պետք է մնան օրենքի սահմաններում:

«Մենք լսել ենք ընդդիմության կարծիքը, որը կազմված է քաղաքական ուժերի լայն շրջանակից: Նրանք հիասթափություն են հայտնել, որ իշխող ուժը չի կատարել խոստումը և գործի չի դրել համամասնական ընտրակարգը: Մենք, միջազգային գործընկերների հետ միասին ասում էինք, որ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ որոշումը ձերքբերված էր և դրա դադարեցումը առաջացել է հիասթափություն: Միևնույն ժամանակ, մենք նշել ենք, որ ընդդիմության գործողությունները պետք է մնան օրենքի սահմաններում»,- ասել է Իտալիայի դեսպանը: