Ընդիմության և իշխանությյունների միջև երկխոսությունը տապալված չէ, քանի այն շարունակվում է, հույս ունենք, որ կհասնենք դրական արդյունքի. Վրաստանում Գերմանիայի դեսպան
Ընդիմության և իշխանությյունների միջև երկխոսությունը տապալված չէ, քանի այն շարունակվում է, հույս ունենք, որ կհասնենք դրական արդյունքի. Վրաստանում Գերմանիայի դեսպան

Վրաստանում Գերմանիայի դեսպան Հյուբերտ Քնիրշի հայտարարությամբ, ընտրական համակարգի վերաբերյալ ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսությունը չի կարող համարվել ձախողված, քանի դեռ բանակցությունները շարունակվում են:

Դեսպանի խոսքով, երկխոսության գործընթացում հնարավոր է գրանցել առաջընթաց:

«Երկխոսությունը տապալված չէ: Մենք արձակուրդ ենք վերցնելու տոների ընթացքում, սակայն հուսով ենք, որ մինչ այդ երկխոսության ընթացքում մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել: Միջնորդները երկու կողմերի հետ աշխատում են և ուսումնասիրում բոլոր առաջարկները»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպանը: