Ընդիմադիր կուսակցությունների լիդերների մի մասը հանդիպում են եվրախորհրդարանայինների հետ
Ընդիմադիր կուսակցությունների լիդերների մի մասը հանդիպում են եվրախորհրդարանայինների հետ

Ընդիմադիր կուսակցությունների լիդերների մի մասը հանդիպում են եվրախորհրդարանայինների հետ: Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք Վրաստանում են գտնվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, հանդիպում են «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Նոր Վրաստան» կուսակցությունների լիդերների հետ:

Ինչպես հանդիպումից առաջ հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը ՝ Գրիգոլ Վաշաձեն, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ  քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն ընտրական օրենսդրությունը, կոռուպցիան, նեպոտիզմը և 85 հոգուց բաղկացած մարդկանց ցուցակը, որը Վաշաձեի խոսքով հունիսի 20-ից հետո ձերբակալվել են քաղաքական նշաններով:

«Եվրախորհրդարանի պատգամավորների հիմնական հետաքրքրությունն այն է, որ Վրաստանը, որը Եվրամիության և նրա անդամ պետությունների ռազմավարական դաշնակիցն է, իր ժողովրդավարության չափանիշներով համապատասխանի արևմտյան չափանիշներին, սակայն նրանք անհանգստացած են, որ տեսնում են, որ մենք շեղվում ենք այդ ճանապարհից: Այս հանդիպման հիմնական նպատակն այն է, որ պատմենք նրանց, թե ինչպես է ծաղկում ժողովրդավարությունը Վրաստանում և որոնք էին այն քաղաքական և բարոյական պարտավորությունները, որոնցից հրաժարվել է «Վրացական երազանքը»,- ասել է  Գրիգոլ Վաշաձեն: .

Թողնել մեկնաբանություն