Ընդհանուր հանձնարարականներ առևտրի կենտրոնների համար
Ընդհանուր հանձնարարականներ առևտրի կենտրոնների համար

Առևտրի կենտրոնների համար հրապարակվել են նոր կորոնավիրուսի վարակի հետ կապված ընդհանուր հանձնարարականներ:

Հանձնարարականները հրապարակել է առողջապահության նախարարությունը:

Հատկանշական է, որ կենտրոնների տարածք կարգելվի այն սպառողների մուտքը, ովքեր կլինեն առանց բժշկական դիմակի:

Ընդհանուր հանձնարարականներ առևտրի կենտրոնների համար.

  • Ապահովել առևտրի կենտրոն միասնական մուտքի և ելքի ընտրությունը
  • Ընդհանուր մուտքի մոտ տեղադրել ջերմաչափման տեսախցիկ, որպեսզի աշխատանքն սկսելուց առաջ վերահսկեք անձնակազմի/սպառողների առողջական վիճակը՝ ջերմաչափման միջոցով: Ջերմություն արձանագրելու դեպքում գրանցել և անհապաղ զանգահարել 112 թեժ գիծ
  • Ընդհանուր մուտքի մոտ տեղադրել ախտահանիչ պատնեշ, որի վրայով անցնելը կլինի պարտադիր
  • Կենտրոնի ընդհանուր տարածքում վերահսկել սպառողների հոսքը համապատասխան անվտանգ հեռավորության պաշտպանությամբ
  • Առևտրի կենտրոնի ընդհանուր տարածքում ապահովել պահպանել 10ք.մ մակերեսի վրա մեկ մարդու գտնվելու հնարավորությունը
  • Առևտրի կենտրոնի տարածք չթողնել առանց դիմակ սպառողի
  • Վերահսկել այցելուների հոսքը, անվտանգ հեռավորությունը պաշտպանելու համար կիրառել պարտադիր պայմանանշաններ
  • Ապահովել ընդհանուր օգտագործման տարածքի ամենօրյա ախտահանումը
  • Ապահովել շարժասանդուղքի բռնակների, վերելակի կոճակների, ճաղաշարերի, դռների բռնակների, բանկային տերմինալների և հաճախ օգտագործվող մակերևույթների ախտահանման լուծույթով մշակումը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ
  • Ապահովել սանիտարական հանգույցների հավաքումը և ախտահանումը, առնվազն 2 ժամը մեկ անգամ ընդմիջմամբ
  • Վարակը նվազեցնելու նպատակով  աուդիո/վիդեո տեխնիկայի միջոցով հաճախորդներին տեղեկացնել կորոնավիրուսը կանխող միջոցառումների մասին
  • Նախքան Վրաստանի կառավարության համապատասխան որոշման հրապարակումը, առևտրի կենտրոններում արգելել կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների, ինչպես նաև՝ սննդի օբյեկտների գործունեությունը: