Ընդդիմությունը փետրվարի 26-ին կանցկացնի ցույց-երթ
Ընդդիմությունը փետրվարի 26-ին կանցկացնի ցույց-երթ

«Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն հայտարարեց ընդդիմության փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին անցկացվելիք հանրահավաքի մասին:

Ինչպես հայտարարել է Դեկանոիձեն, հանրահավաքը կմեկնարկի ֆիլհարմոնիկ դահլիճին հարող տարածքից:

«Չնայած քաղաքական ծանր ճգնաժամին, չնայած Նիկայի դեմ հարուցված գործին, չնայած այն բանին, որ մենք ամբողջ ընթացքում չէինք լսում իշխանությունից կառուցողական առաջարկներ, ընդդիմությունը հանդես եկավ առաջարկով, ներառյալ Նիկայի նախաձեռնությունը, որ անհրաժեշտ են համաձայնագիր և բանակցություններ՝ լուծելու համար այս ծանր քաղաքական ճգնաժամը: Միջազգային գործընկերների հետ բանակցություններից հետո մենք հետաձգեցինք փետրվարի 15-ի հանրահավաքը: Այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ բոլշևիկների կողմից, գրոհ եղավ մեր գրասենյակ, Նիկան առեւանգվեց, մարդիկ վիրավորվեցին: Հիմա մենք՝ յուրաքանչյուր հայրենասեր, ինքը՝ Նիկա Մելիան, կոչ ենք անում, փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին, ֆիլհարմոնիկ դահլիճից մեծ երթ սկսել՝ նվիրված օկուպացիային, ընդդեմ Ռոդիոնովների, Գավրիլովների, և որ ամենակարևորն է՝ դա կլինի երթ, որը կլինի հանուն ազատության», – ասաց Դեկանոիձեն:

Թողնել մեկնաբանություն