Ընդդիմությունը և նրանց կողմնակիցները նոյեմբերի 25-ին նախատեսում են անցկացնել բողոքի ցույց, իսկ նոյեմբերի 26-ին՝ փակել խորհրդարանի շենքի մուտքերը
Ընդդիմությունը և նրանց կողմնակիցները նոյեմբերի 25-ին նախատեսում են անցկացնել բողոքի ցույց, իսկ նոյեմբերի 26-ին՝ փակել խորհրդարանի շենքի մուտքերը

Թբիլիսիում, նոյեմբերի 25-ին նախատեսվում է անցկացնել բողոքի ցույց, իսկ նոյեմբերի 26-ին՝ փակել խորհրդարանի շենքի մուտքերը,- ընդդիմության և ցույցի կազմակերպիչների առաջիկա ծրագրերի առնչությամբ հայտարարություն է արվել խորհրդարանի առջև ընթացող բողոքի ցույցին:

Ցույցի կազմակերպիչներից մեկը, Շոթա Դիղմելաշվիլին նշել է, որ համամասնական ընտրություններն անխուսափելի անհրաժեշտություն է:

Ընդդիմության ծրագրերի մասին խոսել է Գիորգի Գուգավան:

«Պատիվ ունեմ ընդդիմության ձևաչափի անունից հայտարարել այսօր համաձայնեցված գործողությունների ծրագիրը: Երկուշաբթի, երեկոյան ժամը 7-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, անցկացվելու է լայնամասշտաբ երթ Ռուսթավելու պողոտայից մինչև խորհրդարանի շենք և կրկին կփակենք խորհրդարանի մուտքերը: Ի տարբերություն նրանց, մեր գործողությունները կլինեն սկզբունքային, սահմանադրական և օրինական: Մենք կստիպենք, որ այս իշխանությունն ավարտվի խաղաղ, արդար, համամասնական ընտրություններով, այս երկրում օլիգարխիան պետք է ավարտվի: Բացի այդ, ամեն օր, մինչև երկուշաբթի կանցկացվեն բողոքի ցույցեր, վարչական շենքերի արգելափակումներ: Մենք կստեղծենք անտանելի պայմաններ, որպեսզի ստիպենք նրանց հեռանալ այս երկրից»,- հայտարարել է Գիորգի Գուգավան, ում խոսքով, ցուցարարները երեքշաբթի պատգամավորներին չեն տա նստաշրջան անցկացնելու հնարավորություն:

Թողնել մեկնաբանություն