Ընդդիմության հայտարարությունը, որ չեն մասնակցելու երկրորդ փուլին, ինչպես փաստացի, այնպես էլ իրավական բլեֆ է. Թեա Ծուլուկիանի
Ընդդիմության հայտարարությունը, որ չեն մասնակցելու երկրորդ փուլին, ինչպես փաստացի, այնպես էլ իրավական բլեֆ է. Թեա Ծուլուկիանի

Ընդդիմության հայտարարությունը, որ չեն մասնակցելու երկրորդ փուլին, ինչպես փաստացի, այնպես էլ իրավական բլեֆ է,- այս մասին «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը, Թեա Ծուլուկիանին հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեչազրույցին:

Նրա խոսքով, Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում, որ որևէ կողմ չմասնակցի երկրորդ փուլին:

«Երկրորդ փուլում շատ կարևոր է յուրաքանչյուր ընտրողի բացատրել, ում ընտրողն էլ լինի, որ ընդդիմության հայտարարությունը, որ չեն մասնակցելու երկրորդ փուլին, ինչպես փաստացի, այնպես էլ իրավական բլեֆ է: Մեր օրենսդրությունը չի նախատեսում այն, որ որևէ մեկ չմասնակցի երկրորդ փուլին: Երբ կգնաք ընտրությունների, այնտեղ, իհարկե, կլինի հինգ համարը,  41-ի կամ «Վրացական երազանքի» թեկնածուն, կամ մեկ այլ թեկնածու, ով «Վրացական երազանքի» թեկնածուի հետ միասին երկրորդ տեղում է «Ազգային շարժման» փոխարեն: Այսպիսով, իհարկե, ինչպես նախկինում ապահովված էր կառավարության և համապատասխան պետական ​​կառույցների կողմից, երկրորդ փուլում դուք կունենաք ընտրության հնարավորություն:

Ես կցանկանայի «Վրացական երազանքի» կողմնակիցներին աննախադեպ կենտրոնացման կոչ անել, քանի որ երկրորդ փուլը ընտրությունների շատ կարևոր օր է, և լավ կլինի, եթե ընդդիմադիր ընտրողները դուրս գան և քվեարկեն իրենց ուզած թեկնածուի օգտին: Հետևաբար, երկրորդ փուլը տեղի կունենա և բլեֆ է այն բանի հաստատումը, որ եթե նրանք ասում են չեն մասնակցելու երկրորդ փուլի, երկրորդ փուլ չի լինելու: Սա այն է, ինչ այս օրերին բարձրաձայն պետք է ասվի: Փաստորեն, մենք բազմիցս ասել ենք, որ տեղեկություններ ունենք, որ նրանք լուռ աշխատում են իրենց կուսակցության աջակիցների հետ, որ նրանք գնան և քվեարկեն, ինչը շատ լավ է, և լավ կլինի, որ դա նրանք անեն բարձրաձայն», – հայտարարել է Թեա Ծուլուկիանին: