Ձյուդոի միջազգային դաշնության պարգևատրությունը | Լուխում Չխվիմիանին ճանաչվել է 2020 թվականի լավագույն ձյուդոիստ, Տատո Գրիգալաշվիլին՝ ծագող աստղ
Ձյուդոի միջազգային դաշնության պարգևատրությունը | Լուխում Չխվիմիանին ճանաչվել է 2020 թվականի լավագույն ձյուդոիստ, Տատո Գրիգալաշվիլին՝ ծագող աստղ

Ձյուդոյի միջազգային դաշնությունը անվանել է 2020 թվականի լավագույն ձյուդոիստներին: Հաղթողները պարզվել են ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերում: Երկու անվանակարգում ներկայացվել են վրաց ձյուդոիստներ՝ Լուխում Չխվիմիանին և Տատո Գրիգալաշվիլին:

Մեր երկու մարզիկներն էլ հաղթել են. Լուխում Չխվիմիանին ճանաչվել է 2020 թվականի լավագույն ձյուդոիստ, իսկ Տատո Գրիգալաշվիլին ՝ ծագող աստղ:

Լուխումի հետ միասին տարվա լավագույն ձյուդոիստի կոչման համար պայքարում էին՝ Սագի Մուկին (Իսրայել), Լուկաս Կրպալեկը (Չեխիա), Շոհեյ Օնոն (Ճապոնիա) և Ժորժ Ֆոնսեկան (Պորտուգալիա):

Ծագող աստղի հավակնորդներն էին. Տատո Գրիգալաշվիլին, Մանուել Լոմբարդոն (Իտալիա), Պատրիսիա Սամպայոն (Պորտուգալիա), Անդրեա Ստոյադինովը (Սերբիա), Շերոն Բուկլին (Ֆրանսիա):

Հաղթողները պարզվել են ձյուդոյի միջազգային դաշնության կայքում ընթացող հարցման արդյունքում: