Նիկա Մելիան կունենա իմ աջակցությունը, լավ կլիներ, եթե Մելիան աջակցեին  բոլոր ընդդիմադիր կուսակցությունները. Թամար Կորձաիա
Նիկա Մելիան կունենա իմ աջակցությունը, լավ կլիներ, եթե Մելիան աջակցեին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները. Թամար Կորձաիա

Նիկա Մելիան կունենա իմ աջակցությունը, լավ կլիներ, եթե Մելիան աջակցեին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, – ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեմային անդրադառնալիս ասել է ընդդիմության պատգամավոր Թամար Կորձաիան:

Կորձաիայի խոսքով, այս ընտրություններում ամենակարեւորն այն է, որ ընդդիմությունը կարողանա համակողմանի ընտրություններում համակարգել ու համաձայնության գալ, որպեսզի «Վրացական երազանք»-ը չհավաքի 43%:

«Բնականաբար, Նիկա Մելիան ունենալու է իմ աջակցությունը, քանի որ մենք Մելիայի ու դաշինքի հետ միասին պայքարել ենք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք »-ին հաղթելու համար: Ես կրկին կաշխատեմ դաշինքի ներկայացուցիչների հետ, որպեսզի «Վրացական երազանք»- ը ինքնակառավարման մարմինների ընտրություններում չհավաքի 43% : Այս ընտրություններում ամենակարևորն այն է, որ համամասնական ընտրություններում ընդդիմությունը կարողանա համակարգել և համաձայնության գալ, որպեսզի «Վրացական երազանք»-ը չհավաքի 43%: Հուսով եմ, որ ընդդիմությունը դա կանի, քանի որ մենք՝ բոլորս շատ լավ տեսանք, որ այս երկրում ընդհանուր ընդդիմության մեջ շատ ավելի շատ ընտրող կա, քան իշխանության ընտրող: Հետևաբար, շանսերը շատ մեծ են, որ «Վրացական երազանք»-ը աշնանը համամասնական ընտրություններում կպարտվի :

Համոզված եմ, որ այդպես էլ կլինի,«Վրացական երազանք»-ն այնքան սխալներ ու այնքան բռնություններ է թույլ տալիս, որ մեր քաղաքացիների համբերությունը հատել է: Շատ լավ կլիներ, որ Մելիային աջակցեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Մելիան բազմիցս հաստատել է, որ կարող է համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ, բայց, ցավոք, դա այդպես չէ:

Մենք պետք է դուրս գանք մեր իրականությունից և դրան համապատասխան կազմենք ապագա հաղթանակի մեր ծրագրերը », – ասաց Թամար Կորձաիան: