Դուշանբեում կայացել է Իբրահիմ Ռայսի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Դուշանբեում կայացել է Իբրահիմ Ռայսի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայսը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Տաջիկստանի Դուշանբե քաղաքում՝ քննարկելու հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների կազմակերպումը և տարածաշրջանում ընթացող զարգացումները:

Իրանի առաջնորդը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում կողմերի միջեւ նոր դրական քայլեր կձեռնարկվեն:

Իր հերթին, Փաշինյանը նշել է, որ այս երկու երկրների նոր կառավարությունների աշխատանքը փաստացի սկսվել է միևնույն ժամանակ և լավ հնարավորություն ստեղծել նրանց գործողությունները համակարգելու համար: