Դուք դեռ ինձ չեք ճանաչում, գյուղից գյուղ եմ գնալու, ինչպես Զվիադ Գամսախուրդիան, կստանաք համընդհանուր բողոք. Սանդրա Ռուլովս
Դուք դեռ ինձ չեք ճանաչում, գյուղից գյուղ եմ գնալու, ինչպես Զվիադ Գամսախուրդիան, կստանաք համընդհանուր բողոք. Սանդրա Ռուլովս

Չեմ հանդուրժելու, որ «վրացական երազանքը» իր հաղթանակի մասին հայտարարի առաջին տուրում, քանզի դա չի համապատասխանում իրականությանը,-հայտարարել է միավորված ընդիմության Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու, Սանդրա Ռուլովսը:

Նրա խոսքով, ի նշան բողոքի նա ինչպես Զվիադ Գամսախուրդիան ման է գալու գյուղից գյուղ:

«Մենք հաղթել ենք առաջին տուրում և չենք հանդուրժելու, եթե կհայտարարեն, որ հաղթել են, քանզի չենք ցանկանում կորցնել մեր երկիրը:

Ով ցանկանում է, թող գա ինձ հետ, ողջ Վրաստանով, մանեմ գալու գյուղից գյուղ, ինչպես Զվիադ Գամսախուրդիան էր գնում հանրաքվեի ժամանակ, ես պատրաստ եմ: Դուք դեռ ինձ չեք ճանաչում, ով ճանաչում է, գիտի, որ հանաք չեմ անում: Նրանք կստանան ողջ երկրի բողոք»,-հայտարարել է Սանդրա Ռուլովսը: