Դուբայում, մեկ ամիս առաջ մահացած վրաց ծովագնացի ընտանիքը օգնություն է խնդրում
Դուբայում, մեկ ամիս առաջ մահացած վրաց ծովագնացի ընտանիքը օգնություն է խնդրում

Դուբայում, մեկ ամիս առաջ մահացած 57-ամյա ծովագնաց Մալխազ Նադարեիշվիլու ընտանիքը օգնություն է խնդրում: Ընտանիքը մինչ այժմ ապարդյուն սպասում է դիակի տեղափոխմանը:

Մահացածի կինը հայտարարում է, որ ծովագնացը Դուբայում մահացել է կասկածելի հանգամանքներում:

Օլյա Նադարեիշվիլու տեղեկությամբ, նավի վրա պայթյունի մասին տեղեկությունը նրան փոխանցել է ընկերության ներկայացուցիչը, սակայն նշված տարբերակը իր համար հավատալի չէ:

Մահացածի կինը պահանջում է հետաքննել գործը և տեղափոխել դիակը:

«Մալխազ Նադարեիշվիլին նավում երկրորդ մեխանիկոսն էր: 30 տարի է ծովում է, փորձառու և շատ զգուշավոր մարդ էր: Ասում են այրվել է «ֆրիոնը» և նա մահացել է: Չեմ հավատում այդ տարբերակին: Չգիտեմ, երբ են տեղափոխելու դիակը, խնդրում եմ օգնություն»,- հայտարարել է Օլյա Նադարեիշվիլին:

Նրա տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին: