Դրամավարկային ապակենտրոնացման մակարդակը բավականին ցածր է և մեր նպատակն է կրկնապատկել ՏԻՄ-ի բյուջետային եկամուտները
Դրամավարկային ապակենտրոնացման մակարդակը բավականին ցածր է և մեր նպատակն է կրկնապատկել ՏԻՄ-ի բյուջետային եկամուտները

«Ժողովրդավարական զարգացման համար կարևոր բարեփոխումներից մեկը ապակենտրոնացման բարեփոխումն է և դրա հետ կապված մենք ունենք կոնկրետ տեսլական»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ Վաշինգթոնում, որտեղ Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողների և հրավիրված հյուրերի հետ խոսել է Վրաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, Վրաստանում դրամավարկային ապակենտրոնացման մակարդակը բավականին ցածր է:

«Դրամավարկային ապակենտրոնացման մակարդակը բավականին ցածր է և մեր նպատակն է տեղի ինքնակառավարումների բյուջետային եկամուտները կրկնապատկել»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը: