Դրամական պարգևի առնչությամբ ավարտվել է կենսաթոշակային տարիքի ուսուցիչների գրանցման առաջին փուլը
Դրամական պարգևի առնչությամբ ավարտվել է կենսաթոշակային տարիքի ուսուցիչների գրանցման առաջին փուլը

Դրամական պարգևի առնչությամբ կենսաթոշակային տարիքի ուսուցիչների գրանցման առաջին փուլն ավարտվել է:

Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն, այս պահի դրությամբ գրանցվել է մոտ 6000 թոշակառու:

Նրա խոսքով, մանկավարժքները, որոնք ինքնակամ որոշել են հեռանալ մասնագիտությունից, երկու տարվա աշխատավարձը կստանան ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին: Նրանք ողջ կյանքի ընթացքում կունենան մանկավարժի առողջական ապահովագրման փաթեթ:

«Այս ձևով պետությունը թոշակային տարիքին հասած ուսուցիչների նկատմամբ, որոնք կերտել են դպրոցի պատմությունը և դաստիարակել սերունդ, հայտնում է երախտագիտություն՝ նրանց մանկավարժական անգնահատելի բազմամյա գործունեության պատճառով»,- հայտարարել է Իրինա Աբուլաձեն:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին, դպրոցի վարչությանը և հանրակրթական ռեսուրս-կենտրոններին, գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հիշեցնենք, որ 2019 թվականին իրականացված համապատասխան սահմանադրական փոփոխությունների հիման վրա, 2022 թվականի համար Վրաստանի բյուջեի մեկ չորրորդը կծախսվի կրթության ոլորտի վրա»,- նշել է Իրինա Աբուլաձեն:

Թոշակային տարիքի մանկավարժները դրամական պարգև ստանալու համար կարող են ցանկություն հայտնել մինչև 2019 թվականի ավարտը: