Դրականության ցուցանիշը նվազում է, դրա հետ մեկտեղ պետք է գնահատվեն այլ ցուցիչները և միտումը այստեղ նույնպես կայունանում է. Ամիրան Գամղրելիձե
Դրականության ցուցանիշը նվազում է, դրա հետ մեկտեղ պետք է գնահատվեն այլ ցուցիչները և միտումը այստեղ նույնպես կայունանում է. Ամիրան Գամղրելիձե

Այսօր առավոտյան երկրում դրականության ցուցանիշը կազմել է 4,9%, հունվար-փետրվարին `7,4%, 14 օրվանը՝ 4,8%, յոթ օրում ունենք`3,8%,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար,  Ամիրան Գամղրելիձեն:

Ամիրան Գամղրելիձեի խոսքով, դինամիկայի նվազումը շարունակվում է, ինչը լավ է:

«Սա երկրում համավարակի կայունացման նախանշաններից մեկն է: Իհարկե, հենց այս ցուցանիշի վրա է երկիրը վերցնում ​​նշաձողը, որ մեղմացման քաղաքականությունն ու քայլերը որոշ չափով կապված են դրա հետ: Նշվել է, որ եթե 7-14 օրվա ընթացքում ունենանք 4%-ից պակաս դրականության ցուցանիշ, ապա ավելի ակտիվորեն մենք կարող ենք մեղմացնել կամ վերացնել սահմանափակումները: Մենք հետևում ենք դրան: Այս առումով լավ առաջընթաց է գրանցվել Աջարիայում: Այսօր մենք Աջարիայում ունենք 3% դրականության ցուցանիշ, վերջին 14 օրվա ընթացքում ՝ 2%, ինչը սկզբունքորեն լավ է: Վերջին յոթ օրվա ցուցանիշը Աջարիայում կազմում է 1%:

Մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի այս դինամիկան Թբիլիսիում: Աջարիայում այժմ սահմանափակումները մեղմացվել են, սակայն դրանք գործում են Թբիլիսիում, հատկապես տրանսպորտի հետ կապված, Քութաիսիում և Ռուսթավիում: Այդ պատճառով մենք հետևում ենք Թբիլիսիին:

Դրականության ցուցանիշը Թբիլիսիում այսօր կազմում է 5%, վերջին 14 օրվա ցուցանիշը`5% է, իսկ վերջին յոթ օրվա ցուցանիշը` 4%: Եթե պահպանենք այս դինամիկան նաև Թբիլիսիում, ապա հնարավոր է մեղմացվեն որոշ սահմանափակումներ», – հայտարարել է Գամղրելիձեն:

Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, դրականության ցուցանիշի հետ մեկտեղ, պետք է գնահատվեն այլ ցուցիչներ և միտումը այստեղ նույնպես գնում է դեպի կայունացում:

«Ես նշում եմ, որ մենք չենք կարող հիմնվել միայն դրականության ցուցանիշի վրա, դրա հետ անհրաժեշտ է գնահատել այլ ցուցանիչներ: Կայունացման միտում կա նաև այդ ցուցանիշներում: Հատկապես պետք է դիտարկենք հիմա, քանի որ, ինչպես գիտեք, երեկ երկրում սկսվել են մի շարք մեղմացումներ, այդ թվում `բացվել են խանութները, առևտրի կենտրոնները, խոշոր առևտրի կենտրոնները և այլն: Բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութայիսիից, բացվել են դպրոցները, երեխաները սկսեցին ուսում ստանալ դասասենյակներում: Մենք հետևում ենք իրավիճակին, իհարկ է  շարժունակությունն աճել է և Համակարգող խորհուրդը որոշումներ կկայացնի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: