Դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, գալիք շաբաթ՝ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի. Միխեիլ Չխենկելի
Դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, գալիք շաբաթ՝ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի. Միխեիլ Չխենկելի

Գալիք շաբաթ՝ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամանակավորապես հեռավար ռեժիմի կանցնեն այն դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը,- այս մասին կրթության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Ինչպես գիտեք, որոշ դպրոցներում տեղակայված են ընտրատեղամասեր: Ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների պատճառով, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, այն դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, ժամանակավորապես կանցնեն հեռավար ռեժիմի: Դա ժամանակավոր է միայն այն դպրոցների համար, որտեղ կան ընտրատեղամասեր  և դա նախապատրաստական ​​աշխատանքների համար է»,- ասել է Չխենկելին: