Դպրոցները և մանկապարտեզները ուսումնական գործընթացի դադարեցման հանձնարարական են ստանալու ըստ համաճարակային իրավիճակի
Դպրոցները և մանկապարտեզները ուսումնական գործընթացի դադարեցման հանձնարարական են ստանալու ըստ համաճարակային իրավիճակի

Հիվանդությունների վերահսկման կենտրոնական գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացի դադարեցման հանձնարարական են տալու կրթության նախարարության համաճարակային իրավիճակին համապատասխան:

Ինչպես հայտարարում է Պաատա Իմնաձեն, ընթացիկ շաբաթվա ընթացքում նկատվում է գրիպի վարակի նվազման միտում:

«Դպրոցներ և մանկապարտեզներ փակելու պահանջը հիմնականում հետխորհրդային երկրների պահանջն է: Կա բազմաթիվ արևմտյան երկրների փորձը: Դպրոցը և մանկապարտեզը եթե փակվեն, երեխաները, որոնք չեն հաճախի դպրոց և մանկապարտեզ, պետք է լինե՞ն ապակե շշերում: Դպրոցից և մանկապարտեզից դուրս մարդիկ չե՞ն հիվանդանում: Մեր հանձնարարականը կլինի ըստ նրա, թե ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը»,- հայտարարել է Իմնաձեն:

Նրա խոսքով, գրիպի այս տարվա սեզոնը դարձել է ոչ թե բնակչության տեղեկացվածության, այլ բնակչությանը վախեցնելու և խուճապի մատնելու հիմք:

Պաատա Իմնաձեն սխալ է անվանում տեղեկությունը, իբր գրիպի վարակը միայն Վրաստանում է: