«Դորիան» փոթորկին շնորհվել է չորրորդ աստիճանի կարգավիճակ, մոտակա ժամերին սպասվում է նրա ուժեղացում
«Դորիան» փոթորկին շնորհվել է չորրորդ աստիճանի կարգավիճակ, մոտակա ժամերին սպասվում է նրա ուժեղացում

«Դորիան» փոթորկին շնորհվել է չորրորդ աստիճանի կարգավիճակ,- այս մասին լուրը տարածում է ամերիկյան մամուլը, երկրի փոթորիկների ազգային կենտրոնի հայտարարությանը հենվելով:

Նշված անվանակարգի ժամանակ, աղետի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է ժամում 215 կմ-ի:

ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, մոտակա ժամերին «Դորիանը» գնալով կուժեղանա:

Փոթորիկն արդեն անցել է Կարիբյան ծովի մի քանի կղզիներով և այս պահին շարժվում է դեպի հյուսիս: Սպասվում է, որ աղետը կհասնի  Բահամյան կղզիներին և Ֆլորիդայի նահանգ, որտեղ արդեն հայտարարվել է արտակարգ դրություն, սակայն Ֆլորիդա նահանգում իշխանությունները դեռևս չեն արձակել տարհանման հրաման:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփը, տարհանման անհրաժեշտության դեպքում, հրամանը կարձակվի սեպտեմբերի 1-ին: