«Դորիան» փոթորկի հետևանքով Բահամյան կղզիներում մահացել է հինգ մարդ
«Դորիան» փոթորկի հետևանքով Բահամյան կղզիներում մահացել է հինգ մարդ

«Դորիան» փոթորկի հետևանքով Բահամյան կղզիներում մահացել է հինգ մարդ: Այս մասին ամերիկյան մամուլը հաղորդում է հենվելով վարչապետ Գուբեր Մինիսի հայտարարությանը:

Փոթորիկը հարվածել է Աբակո կղզուն: Տեղական մամուլի լրատվությամբ, մահացածներից մեկը յոթ տարեկան երեխա է: Աբակոյում փլուզվել են տներ:

Օդերևույթաբանների կանխատեսումներով, փոթորիկը թուլացել է մինչև չորրորդ կարգի: Նրանց կանխատեսմամբ մի քանի ժամում այն կհասնի Ֆլորիդա նահանգին, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն և տարհանում են բնակչությանը: