«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ
«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ

«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ: «Դորիանը» արդեն գնահատվել է ուժգնությամբ հերթով երկրորդ Ատլանտյան փոթորիկ: Աղետի գոտում քամու արագությունը հասնում է ժամում 185 մղոնի:

ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, «Դորիանը» սողանքներ է առաջացրել Աբակո կղզում: Փոթորիկը տեղաշարժվում է ԱՄՆ-ի տարածքով:

Ֆլորիդա նահանգում տարհանում են բնակչությանը: «Դորիանի» ազդեցությունը կարող են զգալ 20 միլիոն ամերիկացիներ:

Օդերևույթաբանների կանխատեսումներով, «Դորիանը» իր ուժգնությունը կպահպանի ևս մի քանի օր: