«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Հյուսիսային Քառոլինա նահանգ
«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Հյուսիսային Քառոլինա նահանգ

«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Հյուսիսային Քառոլինա նահանգ: Աղետը դարձել է փոթորիկի, ջրհեղեղի և ուժգին քամու պատճառ, որին հետևել են տոռնադոները: Փոթորիկին սպասում են նաև Հարավային Քառոլինայում: Երկու նահանգներում էլ հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:

Օդերևութաբանները ենթադրում են, որ «Դորիանը» կտեղափոխվի Վիրջինիայի նահանգ: Արևադարձային փոթորիկի մասին նախազգուշացում է ստացել նաև Մասաչուսեթս նահանգի բնակչությունը:

Փոթորիկը տեղաշարժվում է հյուսիս-արևելքի ուղղությամբ և հնարավոր է, վնասի նաև Կանադայի Ատլանտյան ափը: