Դոնալդ Տուսկը և Ժան կլոդ Յունկերը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում են նախագահ ընտրվելու առթիվ
Դոնալդ Տուսկը և Ժան կլոդ Յունկերը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում են նախագահ ընտրվելու առթիվ

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և հանձնաժողովի նախագահի Ժան կլոդ Յունկերը Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում են ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Անկեղծորեն շնորհավորում ենք Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նախագահի վերջին անգամ ուղիղ ձևով ընտրությունը, որը խորհրդարանական հանրապետության մոդելի վրա անցնելու վերջին փուլն է, Վրաստանի համար կարևոր պահ էր: Անցկացվեցին շատ բարդ և կոշտ ընտրություններ և ձեր առաջնորդ լինելը կլինի կարևոր՝ քաղաքական բևեռացումը հաղթահարելու գործում»,- նշված է շնորհավորական նամակում: