Դոնալդ Տուսկը և Ժան Կլոդ Յունկերը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Դոնալդ Տուսկը և Ժան Կլոդ Յունկերը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Ողջունում ենք, որ բոլոր կողմերը դրսևորել են զսպվածություն և խուսափել առճակատումից: Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման նպատակով, սպասում ենք ձեզ հետ համագործակցությանը»,- ասվում է Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի համատեղ հայտարարությունում: