Դոնալդ Թրամփն ստորագրել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին
Դոնալդ Թրամփն ստորագրել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն: ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանության բյուջեն կազմում է 738 միլիարդ դոլլարդ դոլլար: 658 միլիարդ դոլլարն ուղղվելու է պաշտպանության դեպարտամենտի և էներգետիկայի դեպարտամենտի ազգային անվտանգության ծրագրերին, իսկ 71.5 միլիարդ դոլլարը հատկացված է արտասահմանյան գործողությունների համար:

«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության հեղինակազորման արձանագրության» մեջ գրված են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի առաջնահերթությունները: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանին աջակցելու մասին:

Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Վրաստանն ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերն է և բազմիցս արտահայտել է երկու երկրների շահերն առաջ քաշելու նկատմամբ իր հավատարմությունը, այդ թվում՝ վրաց զինվորականների ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցության ճանապարհով»:

Փաստաթղթում նշված է, որ «Եվրոպայի զսպելու նախաձեռնությունը» Վրաստանին հնարավորություն է տալիս սերտ համագործակցել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ ամրապնդելով պաշտպանունակությունը:

«Կոնգրեսը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի շրջանների անկախությունը»,- ասվում է փաստաթղթում: